ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
04.06.2013 | 00:57

(29.05-01.06.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.05-01.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 1200.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազամզանության հողերի թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանք 2 որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել են ձկնորսության պարագաներ և վայրի թռչուն (տափաստանային ճուռակ): Թռչունը սահմանված կարգով հանձնվել է Երևանի կենդանաբանական այգի:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և <<Սևան Ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12 հատ ձկնորսական ցանց, 198 հատ /45կգ/ <<կարաս>> տեսակի ձուկ: Ձկները սահմանված կարգով հանձնվել են <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Կառնուտի ջրամբար

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 21 հատ <<սիգ>> տեսակի ձկները հանձնվել են<<Զատիկ>> մանկատուն ՊՈԱԿ: :

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.74մլն.դրամ գումար:

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ